Միացի՜ր իմ տիեզերական առաքելությանը
Ողջու՜յն, քաջ ու ստեղծարար երիտասարդ,
Ես Ինո Մագիուսն եմ՝ Ինովարիում մոլորակի տիրակալը, և մեծ հետաքրքրությամբ հետևում եմ քո աշխարհին։ Տեսել եմ, որ մտահոգ ես ու միշտ մտածում ես քո համայնքի խնդիրների մասին։ Հենց հիմա ես քեզ հրավիրում եմ մի այնպիսի միջգալակտիկական արկածի, որը կփոխի քո տեսլականը ստեղծարարության և համայնքային փոփոխությունների մասին։
Հավաքի'ր քո թիմը, անցիր անհրաժեշտ քայլերով և ցույց տուր՝ ինչ փոփոխություններ ես պատրաստ բերել տիեզերք։
Ի՞նչ է Ինովարիումը
Ինովարիումը 6-ամսյա խաղայնացված կրթական ծրագիր է՝ նախատեսված 14-25 տարեկան երիտասարդների համար, ովքեր ցանկանում են լուծել իրական համայնքային մարտահրավերներ ստեղծագործ մտածողության, թիմային աշխատանքի և առաջադրանքների կատարման միջոցով: Սա սովորական երիտասարդական ծրագիր չէ. այն տիեզերական արկած է՝ լի մարտահրավերներով, ուսումնական հնարավորություններով և նվերներով:
Դուք թիմով կմասնակցեք դասընթացների, կկատարեք շաբաթական առաջադրանքներ և կվաստակեք ինոդրամներ՝ մեր տիեզերական արժույթը, կփոխանակեք դրանք բացառիկ նվերներով մեր ԻնոԽանութում, կստանաք փորձառու մենթորություն և կհանդիպեք փորձագետների, ձեռք կբերեք ընկերներ Հայաստանի բոլոր մարզերից և կդառնաք իսկական առաջնորդներ ձեր համայնքներում՝ լուծելով իրական համայնքային խնդիրներ:
ԻնոԽանութ
Ինոխանութը քո և թիմիդ դարպասն է դեպի անհավանական պարգևներ՝ վաստակված ստեղծարարությամբ, նվիրումով և թիմային աշխատանքով։
Օգտագործե՛ք ձեր ինոդրամները իրական և թվային նվերներ ստանալու համար, որոնք կօգնեն ձեր կրթական ճանապարհին և համայնքային նախագծերին։
💡Միայն Երկրաբնակները կստանան մուտք դեպի այս բացառիկ խանութ, որտեղ տիեզերական արժույթը վերածվում է իրական օգուտների։
Ի՞նչ կարող է ձեռք բերել թիմը․
  • փորձագետների հետ աշխատելու լրացուցիչ ժամեր,
  • գրքեր, գրենական պիտույքներ,
  • կրթական այցելություններ,
  • Ինովարիումի բացառիկ այլ ապրանքներ կամ ծառայություններ։
Ի՞նչ է անհրաժեշտ դիմելու համար
Տարիքային պահանջ
Լինես 14-25 տարեկան 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ
3-հոգանոց թիմ
Ունենաս 2 ընկեր, ում հետ պատրաստ ես թիմ կազմելով անցնել այս ճամփորդությունը
Ստեղծարարություն
Ստեղծարար ես և պատրաստ ես քո նորարարական գաղափարները իրագործել քո իսկ համայնքում
Պատասխանատու վերաբերմունք
Պատրաստ ես մասնակցելու ծրագրի ողջ ընթացքին՝ ինչպես առցանց, այնպես էլ դեմ առ դեմ դասընթացներին
Մասնակցության մակարդակները
Առաջին անգամ Ինովարիումի պատմության մեջ ոչ ոք դուրս չի մնալու ծրագրից․ դու կարող ես մասնակցել ըստ 3 յուրօրինակ մակարդակի՝ կախված ընտրական փուլում քո թիմի ցուցաբերած արդյունքներից։
Պլուտոնցի🪐
Նրանց համար, ովքեր չհասան ընտրության վերջին փուլ, սակայն ցանկանում են մնալ կապի մեջ
✔️ Հասանելիություն ծրագրի ուսումնական նյութերին
✔️ ԿԱԶԱ-ի էլեկտրոնային ուսուցման հարթակի հասանելիություն
✔️ Տեղեկատվություն երիտասարդական հնարավորությունների վերաբերյալ
✔️ ՀԵՔ շրջանավարտների ցանցին անդամակցություն
✔️ ԿԱԶԱ Երևանի ու Գյումրու գրասենյակներից աշխատելու հնարավորություն
Լուսնագնաց🌖
Նրանց համար, ովքեր, հասնելով վերջին փուլ, չընտրվեցին, բայց ցանկանում են զարգացնել իրենց ունակությունները
Ներառված են I մակարդակի բոլոր առավելությունները
✔️Առցանց առաջադրանքներ
✔️ Ինոխանութից անակնկալ գիրք-նվեր ստանալու հնարավորություն
✔️ Հրավեր ծրագրի եզրափակիչ միջոցառմանը
Երկրաբնակ 🌍
Այն նվիրյալների համար, ովքեր հաջողությամբ հաղթահարել են երկու փուլերը և ընտրվել որպես ծրագրի լիիրավ մասնակիցներ
Ներառված են I և II մակարդակի բոլոր առավելությունները
✔️ Երկու 4-օրյա դեմ առ դեմ դասընթաց Գյումրիում
✔️ Առցանց և դեմ առ դեմ մենթորություն
✔️Ինոխանութի ամբողջական մուտք
✔️Դրամաշնորհ համայնքային ծրագիրն իրագործելու համար
✔️Մասնակցության վկայական
✔️ԿԱԶԱ միջազգային փոխանակման ծրագրերին մասնակցելու հնարավորություն
Ծրագրի ժամանակացույց
Նշի՛ր այս կարևոր ամսաթվերը քո օրացույցում։ Ինովարիումի ճանապարհը արագ է անցնում, այնպես որ դու թիմիդ հետ ձեր մենթորի օգնությամբ անցնելու ես ծրագրի այս փուլերով։
1
Հունվար 15 - Փետրվար 11
Ընտրություն . բաղկացած է 2 փուլից
2
Փետրվար 11-26
Առաջին հանդիպում մենթորի հետ և առաջադրանքների ստացում
3
Փետրվար 26 - Մարտ 1
1-ին դեմ առ դեմ դասընթաց Գյումրիում
4
Մարտ - Ապրիլ
Համայնքային խնդիրների հետազոտություն և վերլուծություն
5
Ապրիլ 23 - Ապրիլ 26
2-րդ դեմ առ դեմ դասընթաց Գյումրիում
6
Մայիս - Հունիս
Համայնքային ծրագիր. նորարար լուծումների մշակում, ծրագրային հայտի կազմում, ֆինանսավորում, իրագործում, հաշվետվություն
7
Հուլիս
Ամփոփիչ միջոցառում․ տոնում🥳
Մի քանի քայլ դիմելու համար
1
Հավաքի՛ր թիմ
Կազմիր 3 երիտասարդից բաղկացած թիմ։ Նախապատվություն կտամ այն թիմերին, որտեղ կան և՛ տղաներ, և՛ աղջիկներ։ Ցանկալի է երեքդ էլ լինեք նույն համայնքից։
2
Պատրաստի՛ր մինչև 5-րոպեանոց տեսահոլովակ թիմիդ հետ
Ներբեռնիր թիմի հետ պատրաստած տեսահոլովակը, որտեղ պետք է նորարարական մոտեցմամբ ներկայացնեք ձեզ հուզող համայնքային խնդիրները (առնվազն 5 խնդիր) ու պատմեք, թե ինչու եք որոշել մասնակցել Ինովարիումին։
3
Լրացրո՛ւ հայտադիմումը
Թիմի մեկ անդամ լրացնում է առցանց դիմումի ձևը ամբողջ խմբի անունից։
4
Ուղարկի՛ր հայտադիմումը
Հետևիր վերջաժամկետին և ուղարկիր հայտադիմումը մինչև փետրվարի 1-ը ներառյալ։ Չմոռանաս նաև ստուգել այն էլեկտրոնային հասցեն, որը նշել ես հայտի մեջ պատասխանը ստանալու համար։
Արդյունքներ
Այստեղ կարող ես տեսնել Ինովարիումի՝ 2021 թվականից առ այսօր գրանցած արդյունքները թվերով, ինչպես նաև ծանոթանալ ծրագրի մասին հարյուրավոր շրջանավարտներից մի քանիսի կարծիքին։
55
Համայնքային ծրագրեր
550+
Մասնակիցներ
40
Բնակավայրեր
50+
Թիմեր

Էլեն, 17տ, Ամբերդ
«Ինովարիումի ավարտից հետո (ինչպես նաև ընթացքում) հասկացել եմ, որ համայնքում փոփոխություններ անելը նաև մեր ձեռքերում է, որ մեր յուրաքանչյուր փոքր քայլը անգամ կարող է համայնքը ավելի լավը դարձնել։ Անհնարին ոչինչ չկա»։
Արման, 16տ, Էջմիածին
«Ինովարիումը ինձ վրա ազդել է այնքանով, որ ես սկսել եմ ճիշտ տնօրինել իմ ազատ ժամանակը և զբաղվել օգտակար գործերով»։
Քնարիկ, 15 տ, Լանջաղբյուր
«Ծրագրից հետո սկսեցի ավելի ակտիվ ներգրավվել համայնքային նախաձեռնություններում։ Առավել ոգեշնչողն այն էր, երբ հասկացա, որ համայնքիս հարցերը կարող եմ ոչ միայն նկատել, այլև լուծել»։
Գևորգ, 23 տ, Հոբարձի
«Ինովարիումին մասնակցությունը ինձ համար դարձավ ինքնաճանաչման և զարգացման կարևոր փուլ։ Ծրագրի ընթացքում ես գիտակցեցի իմ դերը ոչ միայն իմ համայնքի, այլև երկրի կյանքում, սովորեցի թիմային արդյունավետ համագործակցություն և ձեռք բերեցի նոր հմտություններ, որոնք այսօր օգտագործում եմ գործնականում»։
Իրականացված համայնքային ծրագրեր
Ամբերդ. «Դպրոցական քվեստ»
Ամբերդի թիմը իրականացրեց «Դպրոցական քվեստ» կրթաժամանցային ծրագիրը՝ ուղղված 10–16 տարեկան երեխաների ինքնակրթության, թիմային աշխատանքի և տեխնոլոգիաների ճիշտ օգտագործման հմտությունների զարգացմանը։ 4 շաբաթ շարունակ մասնակիցները Goosechase հարթակի միջոցով կատարեցին ստեղծարար առաջադրանքներ և մասնակցեցին թեմատիկ մրցույթների։ Ծրագրին մասնակցեց շուրջ 30 դպրոցական, ովքեր զարգացրին ժամանակի կառավարման, պատասխանատվության և համայնքային ներգրավվածության հմտություններ։
Ստեփանավան. «ԱԲ թատրոն»
Ստեփանավանի «ԻնոՍտեփ» երիտասարդական թիմը իրականացրեց «ԱԲ թատրոն» նորարարական ծրագիրը՝ համատեղելով թատերական արվեստը և արհեստական բանականության գործիքները։ Երիտասարդները ռեժիսորի աջակցությամբ բեմադրեցին ներկայացում՝ նվիրված Պարույր Սևակին, որտեղ օգտագործվեցին ԱԲ-ով ստեղծված վիզուալ նյութեր։ Ծրագիրը նպաստեց համայնքում մշակութային կյանքի ակտիվացմանը և երիտասարդների ստեղծագործական ներգրավվածությանը։
Մեծ Պարնի ստեղծարար թիմ
Թիմը Մեծ Պարնու համայնքում իրականացրել է սոցիալական նորարարական ծրագիր՝ ուղղված 12–18 տարեկան երիտասարդների ստեղծարար և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը։ Ծրագրի ընթացքում ձևավորվել է 10 հոգանոց թիմ, անցկացվել են ձեռագործ աշխատանքների աշխատարաններ, թեմատիկ դասընթացներ և հանդիպումներ ոլորտի մասնագետների հետ։ Մասնակիցները ձեռք են բերել արտադրության, թիմային աշխատանքի և մարկետինգի հիմքային հմտություններ, ինչի արդյունքում հիմնադրել են սեփական օնլայն խանութը և սկսել պոլիմերային կավից աքսեսուարների և բլոկնոտների արտադրություն։ Ծրագիրը նպաստել է համայնքում երիտասարդների ակտիվացմանը և ստեղծարար ձեռնարկատիրության զարգացմանը։
Հաճախ տրվող հարցեր
Արդյո՞ք նախնական փորձ անհրաժեշտ է:
Բացարձակապես ո՛չ: Ստեղծարարությունը, մոտիվացիան և դրական փոփոխություններ ստեղծելու անկեղծ ցանկությունն ավելի կարևոր են, քան փորձը: Մենք փնտրում ենք երիտասարդների, ովքեր պատրաստ են սովորել և զարգանալ:
Ո՞ր համայնքներից կարելի է դիմել։
Դիմել կարող ես Հայաստանի բոլոր մարզերից։
Ի՞նչ անել, եթե իմ թիմը չընտրվի:
Նույնիսկ եթե դուք չընտրվեք, միևնույն է, կստանաք արժեքավոր առցանց ռեսուրսներ, ուսումնական նյութեր և տեղեկություններ այլ հետաքրքիր երիտասարդական հնարավորությունների մասին՝ ԿԱԶԱ-ի ցանցի միջոցով:
Ի՞նչ է ինոդրամը:
Ինոդրամը Ինովարիումի պաշտոնական արժույթն է, որը վաստակվում է մասնակցելու, առաջադրանքներ կատարելու և նվիրվածություն ցուցաբերելու միջոցով: Դու կարող ես ծախսել Ինոդրամները Ինոխանութում՝ փոխանակելով տարբեր նվերների հետ։
Ծրագրի մասնակցությունն անվճա՞ր է։
Այո, մասնակցությունն անվճար է։ Ծրագրի ընթացքում առաջացած բոլոր ծախսերը (երկօրյա դասընթացի տրանսպորտ, կեցություն, անհրաժեշտ իրեր և այլն) հոգում է կազմակերպությունը։

Պատրա՞ստ ես սկսել քո տիեզերական արկածը: Դիմի՛ր այսօր և միացի՛ր փոփոխություն բերողների համայնքին։

© 2026 Inovarium.
Ծրագիրն իրականացվում է «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից՝ Brot für die Welt կազմակերպության աջակցությամբ: Կայքը ստեղծվել և արտահայտում է Հիմնադրամի տեսակետները, որոնք անպայման չէ, որ համընկնեն այլոց տեսակետների հետ։
Made with